Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 16 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =536.60 AMD
Նռանեն սուպեր հերոսուհի է, ով պետք է Հայաստանը փրկի չարերից. Ժասմին Հայրապետյան
15.05.19 00:20
Նռանեն սուպեր հերոսուհի է, ով պետք է Հայաստանը փրկի չարերից. Ժասմին  Հայրապետյան

Ժասմին Հայրապետյանը 13 տարեկան է և մի քանի օր հետո լույս կտեսնի նրա ՛՛Սուպեր Նռանե՛՛ ֆանտաստիկ վիպակը, գրում է hayreniq.am-ը։

՛՛Ժասմինը Հայաստանում այս տարիքի միակ երեխան է, ով վիպակ է գրել ու տպագրել,-ասում է Համայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն ու ավելացնում,-Մեր միության հայտարարած ՛՛Նոր ոսկեդար՛՛ մրցույթի հաղթողներից է այս աղջնակը: Նրա ՛՛Սուպեր Նռանե՛՛ վիպակը արժանացել է պրոֆեսիոնալ ժյուրիի հավանությանը, և Ժասմինը որպես պատանի ստեղծագործող արժանացել է ՛՛Նոր ոսկեդար՛՛ մրցանակի՛՛: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 23-ին: Ինչի՞ մասին է վիպակը, ինչու է Ժասմինը որոշել գրել գերբնական ուժով օժտված հայ աղջկա մասին, այս և ուրիշ հարցերով զրուցեցինք նրա հետ:

-Ժասմին, քո կողմից արտասանված ՛՛Մենք ձեզ հող չենք տա՛՛ բանաստեղծությունը, (հեղ. Դավիթ Վանյան) որով դիմել ես Ադրբեջանի նախագահ Ալիևին շա՜տ մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում: Ինչու՞ ես որոշել նման դիմումով հանդես գալ:

-Ես ծնունդով Արցախից եմ: Արցախը իմ սրտում, իմ մտքերում ու հույզերում շա՜տ կարևոր տեղ է զբաղեցնում: Թեկուզ համոզված եմ, որ ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, որտեղ է ապրում հաստատ Ալիևին նույնը կասեր՝ մենք ձեզ հող չենք տա: Իհարկե չենք տա: Իմ հայրիկը, իմ պապիկը մասնակցել են Արցախի ազատագրման պայքարին, իմ քեռին այսօր էլ ծառայում է Արցախի բանակում, մեր տղաները 2 տարի առաջ՝ ապրիլին, իրենց արյունն են թափել արցախյան հողում: Հողն այդ սրբացած է արյամբ և մենք այն, ոչ ոքի չենք տա:

-Կեցցես, փաստորեն ինքդ էլ ուժեղ հայուհի ես ու երևի դա է պատճառը, որ քո գրքի հերոսուհին աղջիկ է, ով օժված է գերբնական ուժով: Մի քիչ կպատմե՞ս նրա մասին:

-Հերոսուհուս անունը՝ Նռանե է: Գեղեցիկ անուն է, որն ի դեպ կրում էր Տիգրան Մեծի քույրը: Իմ Նռանեն 16 տարեկան շատ գեղեցիկ աղջիկ է, ով մի օր հասկանում է, որ օժտված է գերբնական ուժով: Ապա նրա տատիկը բացում է ճակատագրական գաղտնիքը. Նռանեն սուպեր հերոսուհի է, ով պետք է Հայաստանը փրկի չարերից: Չարի ու բարու պայքար է: Նռանեն չարերի դեմ սկսում է պայքարել հային, հայությանը բնութագրող սիմվոլներով, որոնք նրա համար ծառայում են որպես զենքեր. Դուդուկը, Արծվագորգը, ծիրանի կորիզը, Մասիսի վրա գտնվող աղբյուրի ջուրը, նուռը, ՛՛Նարեկը՛՛: Դաժան ու անզիջում պայքար է մղում Նռանեն, սակայն սիրահարվում է չարերի որդուն՝ Գոդին: Շատ արագ զարգացող պատմություն է, որի ընթացքում բազմաթիվ անսպասելի շրջադարձեր են տեղի ունենում ու գաղտնիքներ բացվում:

Ամբողջությամբ կարդցեք սկզբնաղբյուր կայքում։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One