Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 24 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.64 AMD
EUR =535.66 AMD
Հայաստանում նոր առաջարկներ պետք է ստացվեն այլընտրանքային էներգետիկայի զարգացման վերաբերյալ. Սերգեյ Բագրատյան
14.05.19 17:57
Հայաստանում նոր առաջարկներ պետք է ստացվեն այլընտրանքային էներգետիկայի զարգացման վերաբերյալ. Սերգեյ Բագրատյան
Հայաստանում նոր առաջարկներ պետք է ստացվեն այլընտրանքային էներգետիկայի զարգացման վերաբերյալ: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա հիշեցրեց, որ հնարավորություններ են առաջարկվել արեւային էներգիայի վարկավորման համար, որը, նրա կարծիքով, հաջողված նախագիծ է, եւ այդ ոլորտը պետք է խթանել եւ զարգացնել: Բացի այդ, պատգամավորը նշեց, որ երկրում հարկային բարեփոխումների վերաբերյալ մտահոգություն կա, մասնավորապես` հարկման հավասարեցման մեխանիզմի վերաբերյալ: «Դրանից հատկապես դժգոհ են մինչեւ 150 հազար դրամի սահմաններում աշխատավարձ ստացող քաղաքացիները», - նկատեց Բագրատյանը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One