Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Ինչ է նշանակում Ռայոլայի որակազրկումը Մխիթարյանի համար
14.05.19 14:09
Ինչ է նշանակում Ռայոլայի որակազրկումը Մխիթարյանի համար

Ինչպես հայտնի է, ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլային արգելել են զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ 3 ամիս: Հենրիխ Մխիթարյանը իտալացու հաճախորդներից է:

Եվ ահա Football London-ի փոխանցմամբ, սա կարող է ստիպել Ունայ Էմերիին ու «Արսենալին» փոխել ծրագրերը:

Հայ ֆուտբոլիստին գործակալ չի ունենա 12 շաբաթ, որը կներկայացնի նրան բանակցությունների ժամանակ: Այսպիսով, 30-ամյա կիսապաշտպանի հավանական տրանսֆերային պրոցեսը այլ ակումբ հիմա վստահաբար դադարեցվում է:

Ըստ վերջին լուրերի՝ լոնդոնյան ակումբը հույս ուներ թեթևացնել աշխատավարձերի ծանրաբեռվածությունը՝ վաճառելով Մխիթարյանին: «Զինագործները» մտադրություն ունեին գնել Անդրե Գոմեշին, նույնիսկ մտքեր կային փոխանակել Մխիթարյանին Անդրե Գոմեշի հետ, որը այս պահին հանդիսանում է «Էվերթոնի» ֆուտբոլիստ, բայց նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:

Սակայն վերոնշյալ ծրագրերը հիմա օդում են կախված Ռայոլայի որակազրկման պատճառով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One