Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին
13.05.19 23:00
Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ակումբակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգին Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին արժանանալու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում լավագույն ռմբարկուները երեքն էին․«Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը եւ Օբամեյանգը խփել են 22-ական գոլ եւ ռմբարկուների ցուցակում բաժանել 1-3-րդ տեղերը: Մայիսի 12-ին կայացած վերջին տուրում Օբամեյանգը եւ Մանեն դարձան դուբլի հեղինակ, իսկ Սալահին գոլ խփել չհաջողվեց:

22 գոլի համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվեց 36-ական հանդիպում, իսկ Սալահից՝ 38:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One