Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Սխալ եմ համարում քաղաքապետարանի կողմից կայացրած որոշումը, որով դպրոցն անվանափոխվեց. Սերգեյ Համբարձումյան
08.05.19 14:50
Սխալ եմ համարում քաղաքապետարանի կողմից կայացրած որոշումը, որով դպրոցն անվանափոխվեց. Սերգեյ Համբարձումյան

Երևանի ավագանին ընդդիմադիր խմբակցության առաջարկով օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանեց։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝  «Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ  «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։

Քննարկվե՞լ է իր հետ այդ հարցը, թե ոչ  և որքանո՞վ է դրական համարում դպրոցի անվանափոխումը՝ Slaq.am լրատվական կայքը փորձեց ճշտել  «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն  Սերգեյ Համբարձումյանից, ով հանդիսանում է «Հայ-ռուսական գեղասահքի դպրոցի» հիմնադիրը:

«Ինձ հետ նման քննարկում եղել է, սակայն ես չեմ տվել իմ համաձայնությունը: Ասեմ ավելին՝ ես սխալ եմ համարում քաղաքապետարանի կողմից կայացրած որոշումը, որով դպրոցն անվանափոխվեց,  ինչի  համար մեծ ցավ եմ ապրում»,- նշեց Սերգեյ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ: Այդ նախագծի իրականացման համար մեր հայրենակիցը ներդրել է 7.5 միլիոն դոլար :

Նյութը պատրաստեց Ամինա Ղազարյանը 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One