Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Վալվերդե․ Մեսին պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին
15.04.19 23:36
Վալվերդե․ Մեսին պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Առաջին խաղում Մեսին աչքին եւ քթին հարված էր ստացել պաշտպան Կրիս Սմոլինգից։ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքով խաղաց մինչեւ հանդիպման ավարտը։ «Բարսելոնան» հաղթեց նվազագույն հաշվով։

«Մեսին պատրաստ է վաղվա հանդիպմանը։ Նա վնասվածքից մի քանի օր անց արդեն ապաքինվել էր, բայց որոշ ժամանակ թեթեւ շոկային վիճակում էր։ Հիմա նա գերազանց է իրեն զգում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One