Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին բախվել են Nissan-ը և Mercedes, կան տուժածներ
15.04.19 23:24
Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին բախվել են Nissan-ը և Mercedes, կան տուժածներ

Ապրիլի 15-ին՝ ժամը 18:54-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի և «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները՝ Ա.Կ.-ն (ծնված 1986 թ.) և Վ.Ե.-ն (ծնված 1987 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, իսկ Ա.Ծ.-ն (ծնված 1979 թ.), Հ.Ք.-ն (ծնված 1962 թ.), Ս.Կ.-ն (ծնված 1984 թ.) և Գ.Ղ-ն (ծնված 1950 թ.) հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One