Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =483.40 AMD
EUR =546.58 AMD
ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում 6000 զինվոր տեղակայել. լրատվամիջոցներ
15.04.19 22:17
ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում 6000 զինվոր տեղակայել. լրատվամիջոցներ

ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում մինչև 6000 զինվորից բաղկացած հավելյալ զորք տեղակայել, հաղորդում է Polskie Radio ռադիոկայանը՝ Rzeczpospolita պարբերականին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունն ամրապնդելու համաձայնության մասին կարող է հայտարարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան այցի ժամանակ: Այցը կհամընկնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-րդ տարվա հետ, որի նվիրված միջոցառումները Լեհաստանում կանցկացվեն սեպտեմբերի 1-ին:

Պարբերականը նշում է, որ մեկ «սուպերբազա» ստեղծելու փոխարեն ամերիկյան կողմը ծրագրում է տարածել երկրում իր ռազմական քանակակազմը՝ զինվորների թիվը 6000-ի հասցնելով:

Այս և այլ ծրագրերի իրագործման դեպքում Լեհաստանը Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության առումով կզիջի միայն Գերմանիային, Իտալիային և Մեծ Բրիտանիային: Ներկայումս Լեհաստանում մինչև 4000 զինծառայող ունեցող ամերիկյան տանկային բրիգադ է տեղակայված:

Հիշեցնենք, որ անցած տարի Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան խնդրել էր Միացյալ Նահանգներին երկրում ամերիկյան մշտական բազա տեղակայել: Նախագահի խոսքով՝ նման բազայի ստեղծման հարցն արդեն որոշված է, և մնում են միայն տեխնիկական հարցերը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One