Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Մենք սպասում ենք Ծառուկյանին, պատրաստ ենք թեկուզ 2 օր գիշեր ցերեկ մնալ այստեղ. «Արարատցեմենտի» աշխատակիցներ
15.04.19 20:40
Մենք սպասում ենք Ծառուկյանին, պատրաստ ենք թեկուզ 2 օր գիշեր ցերեկ մնալ այստեղ. «Արարատցեմենտի» աշխատակիցներ

«Արարատցեմենտ» գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանն ասել է, որ բոլորը գնան իրենց տները, քանի որ նրանց ուղարկված ծանուցագրերը չեղյալ են համարվելու, Ծառուկյանը կգա եւ հարցին լուծում կտա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Յուրա Հակոբյանը։

Նրա խոսքով աշխատակիցները չեն ընդունել տնօրենի հորդորը, պատրաստվում են գիշերել մեքենաների մեջ՝ փակ պահելով «Արարատցեմենտի» մուտքը։

«Մենք սպասում ենք Ծառուկյանին, պատրաստ ենք թեկուզ 2 օր, գիշեր թե ցերեկ մնալ այստեղ, մինչեւ մեր հարցին լուծում տան»,–ասաց Հակոբյանը։

Աշխատակցի խոսքով՝ տնօրինությունից իրենց տեղեկացրել են, որ այսօր երեկոյան «Մուլտի կոնցեռնի» շրջանակում այս հարցը պետք է քննարկման դնեն եւ լուծում տան։

Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One