Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Հրվ. Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները
16.04.19 01:47
Հրվ. Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները

Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը հայտնել է աշխարհում առաջին էկո ծխախոտի ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրա մնացորդները լիարժեք կենսաբանական քայքայման են ենթարկվում:

Ինչպես նշում է nypost.com-ը, թեև ծխախոտի այս տեսակը նույնպես վնաս է ներկայացնում մարդու օրգանիզմի համար, սակայն այն միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի, մոլորակի համար:

Smokey Treats-ի ստեղծած ծխախոտը ստացել է Woodland Craft անվանումը, դրա մեկ տուփում կա 20 գլանակ: Ծխախոտի ֆիլտրի, ինչպես նաև դրա տուփի բաղադրության մեջ կա 100%-ով կենսաբանական քայքայման ենթակա փայտասոսինձ: Մինչդեռ սովորական ծխախոտի մնացորդներում կա մեծ քանակությամբ պլաստիկ, որը գրեթե չի քայքայվում ու կուտակվելով աղբի մեծ կույտեր է առաջացնում: Նշվում Է, որ աշխարհում յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն հատ ծխախոտի մնացորդ:

Smokey Treats-ի հիմնադիրներ Դևիդ Սքոթն ու Ադամ վան Վինգարդենը մանրամասնել են, որ իրենց ստեղծած ծխախոտի թութունը հավելումներ չի պարունակում, աճեցվում է Հարավային Աֆրիկայում:

Բացի այդ, նրանք ծխախոտի վաճառքից ստացած եկամտի 1%-ը կնվիրաբերեն Հարավային Աֆրիկայում անտառների պահպանման ծրագրին: Ուստի՝ ծխողները կարող են փոքր-ինչ սփոփվել այն մտքով, որ իրենց վատ սովորությունը ոչ միայն վնաս չի հասցնում մոլորակին, այլև նպաստում է դրա կանաչապատ մնալուն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One