Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =483.40 AMD
EUR =546.58 AMD
«Այդպիսի պրակտիկա եղել է». Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքների մասին
15.04.19 16:13
«Այդպիսի պրակտիկա եղել է». Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքների մասին

Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք մեր ԱԳ նախարարներին, կատարվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է՝ փորձել մոտեցնել մեր դիրքորոշումները»,-ասաց նա:

Փաշինյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Ոչ մի տարօրինակ բան չկա, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարը: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է: Դա եւ ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո կարող է լինել, եւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One