Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Սերժ Սարգսյանի օրոք ինձ համար կայուն վատ էր, հիմա՝ անորոշ. Մարինա Թագակչյան . armlur.am
13.04.19 23:59
Սերժ Սարգսյանի օրոք ինձ համար կայուն վատ էր, հիմա՝ անորոշ. Մարինա Թագակչյան   . armlur.am

Եթե լավ առաջարկ լինի, ինչու՞ ոչ, կընդունեմ: Շատ կցանկանամ ուժերս ռեալիզացնել մշակույթի ոլորտում: Որպես երգահան` ինձ բոլորը գիտեն. եթե կարիքս զգան, կդիմեն, բայց որպես մշակույթի ոլորտի աշխատող` ես պետք է նախաձեռնությունն ինձ վրա վերցնեմ»,-պարզաբանեց Մարինան:

Որոշ ժամանակ առաջ նա նշում էր, որ իր եւ Տիգրան Հարությունյանի վարած «Կռվախնձոր» հաղորդումը վերադառնալու է եթեր: Հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ դա այդպես էլ իրականություն չդարձավ: «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք փոփոխություններ եղան նաեւ մեդիադաշտում: Շատ ծրագրեր փոփոխվեցին, կրճատվեցին, այդ հաղորդումն էլ քաղաքական իրադարձությունների այս ֆոնին մղվեց ետին պլան»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, Սերժ Սարգսյանի օրոք իր կարիերան ավելի ծաղկուն փուլում էր, Մարինան պատասխանեց. «Այն ժամանակ կայուն վատ էր, հիմա՝ անորոշ»: Ես, լինելով հեղափոխության ջատագովը, այլեւս չեմ կարող նախկին ռեժիմի հետ կապված որեւէ մեկի հետ գործնական հարաբերությունների մեջ մտնել, քանի որ բազմիցս քննադատել եմ նրանց, բայց նորերի մեջ էլ ես չկամ, այնինչ կարող էին գնահատել իմ ունակությունները, նկատել: Ի դեպ, միայն իմ մասին չէ խոսքը. ինձ նման շատերը կան»:

Ճշտող հարցին, թե գուցե Մարինան պատգամավոր դառնալու ցանկություն ուներ, վերջինս հակադարձեց. «Ո՛չ, ի սեր Աստծո, ես ինձ պատկերացնում եմ մշակութային դաշտում, քիչ թե շատ՝ մեդիաոլորտում: Ես տիրապետում եմ մշակութային դաշտին, գիտեմ բոլոր «ծակուծուկերը»: Ստեղծագործ մարդ եմ, ունեմ մշակած ծրագրեր, բայց դրանք իրականացնելու համար լծակ է պետք, որը ես չունեմ: Ընդ որում` խոսքը բոլորովին էլ բարձր պաշտոնի մասին չէ: Փորձենք սայլը տեղից շարժել»:

Աննա Բաբաջանյան 

armlur.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One