Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =483.40 AMD
EUR =546.58 AMD
«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր
13.04.19 23:08
«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր
Հ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով: 
Ապրիլի 15-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Italian Primavera խորագիրը կրող երեկո: Երեկոյի ընթացքում նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Մադոյանի հետ կներկայացնի Կորելլիի, 
Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի ստեղծագործությունները: 

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: 

Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 
2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One