Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Քորթնի Քարդաշյանը ոսկեգույն բիկինիով՝ Ֆինլանդիայում
14.04.19 21:30
Քորթնի Քարդաշյանը ոսկեգույն բիկինիով՝ Ֆինլանդիայում

39-ամյա Քորթնի Քարդաշյանը հանգստի համար անսովոր վայր է ընտրել։ Արեւի եւ լողափի փոխարեն նա ընտրել է ձյունառատ Ֆինլանդիան։

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը շատ շուտով կդառնա 40 տարեկան։ Իսկ տարեդարձից առաջ նա որոշել է ինչպես հարկն է հանգստանալ։ Հեռուստաաստղն իր Instagram-ում կիսվել է ճամփորդության կադրով, որտեղ ետեւի ֆոնին երեւում է բնությունը։ Քորթնին չի վախեցել ցրտից եւ ոսկեգույն բիկինիով ջակուզիում ֆոտոշարք է իրականացրել։ Լուսանկարին կից նա կարճ մեկնաբանություն է թողել՝ ֆիններեն բարեւելով իր հետեւորդներին․ «Ողջույն»։

Հետեւորդները գնահատել են կադրը՝ Քորթնիին անվանելով Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենագեղեցիկ անդամը։ Ոմանք էլ շտապել են շնորհավորել աստղին տարեդարձի առթիվ, որն ապրիլի 18-ին է։

«Ֆինլանդիայի թագուհի», «Քույրերից ամենալավը», «Երանի ես էլ նման կազմվածք ունենայի», «Գեղեցկուհի ես, իսկ տեսքդ հիանալի», - մեկնաբանություններում գրել են նրա հետեւորդները։

Աղբյուրները հայտնել են, որ Քորթնիին ճամփորդության ժամանակ ընկերակցել է նրա նախկին ամուսին, երեխաների հայր Սքոթ Դիսիկն ու նրա նոր ընկերուհի Սոֆիա Ռիչին։ Հայտնիներից ոչ ոք չի բարձրաձայնում դրա մասին, սակայն ավելի վաղ 20-ամյա մոդելը կիսվել էր մի լուսանկարով, որն, ըստ ամենայնի արված էր ձյունառատ Ֆինլանդիայում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One