Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =483.40 AMD
EUR =546.58 AMD
Արգենտինայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուց թանկարժեք իրեր են գողացել
12.04.19 23:12
Արգենտինայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուց թանկարժեք իրեր են գողացել

Արգենտինայի Վալենտին Ալսինա քաղաքում (Բուենոս Այրես նահանգ) չարագործները մի քանի շաբաթում երկու անգամ ներխուժել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին և արժեքավոր իրեր գողացել:

Ինչպես հայտնում է El Diario Sur պարբերականը՝ հղում անելով տեղի հայ համայնքին, եկեղեցուց տարել են մոմակալներ, բրոնզե ցուցատախտակներ, երկու երգեհոն, ծաղկամաններ, ոսկյա և արծաթե գավաթներ, նկարներ, սփռոցներ, վարագույրներ, կահավորանքի տարրեր և մեծ խորհրդանշական արժեք ունեցող խաչեր:

Եկեղեցու ծխականները մտահոգված են մշակութային և կրոնական արժեք ունեցող իրերի կողոպուտով և կոչ են անում քաղաքի իրավապահ մարմիններին պարզել եղելությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One