Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =483.40 AMD
EUR =546.58 AMD
«Տուրեցկու երգչախումբ»-ը Երևանում կներկայանա երկու համերգով
12.04.19 12:18
«Տուրեցկու երգչախումբ»-ը Երևանում կներկայանա երկու համերգով

Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբ»-ը («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու համերգով՝  մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

 «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները:

Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով  հայ հասարակության շրջանում նրանց արվեստի նկատմամբ մեծ  հետաքրքրությունը, որոշվել է  ևս մեկ համերգ ավելացնել:

«Տուրեցկու երգչախումբ»-ը բաղկացած է տասը մենակատարից, այն ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին:

Երգչախումբը ներկայացնում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, նրանք երգեր են կատարում աշխարհի ավելի քան 10 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Նրանք մեր երկրում վերջին անգամ եղել են  2012 թվականին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One