Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.18 AMD
EUR =528.61 AMD
ԵՏՄ-ում հայտարարել են, որ պատրաստ չեն լիովին չեղարկել Չինաստանի հետ առեւտրային սահմանափակումները
10.04.19 12:40
ԵՏՄ-ում հայտարարել են, որ պատրաստ չեն լիովին չեղարկել Չինաստանի հետ առեւտրային սահմանափակումները

ԵՏՄ երկրներն առայժմ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

«Այս փուլում ԵՏՄ անդամ պետությունների բիզնեսը առայժմ պատրաստ չէ լիովին աջակցել շուկաների բացմանը, ինչպես պահանջում են ԱԱԳ ստեղծման կանոնները»,- ասել է Նիկիշինան։ Նրա խոսքով՝ նման բանակցություններից առաջ հարկ է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները։

«ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունը չափազանց տարասեռ է, ուստի պահանջվում է գնահատել շահերն ու ռիսկերը յուրաքանչյուր անդամ պետության համար, ընդ որում՝ սեկտորների եւ ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,- պարզաբանել է նա։

ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա  եւ գործում է 2005 թվականի հունվարի 1-ից։ ԵՏՄ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը։ ԵՏՄ-ում ԱԱԳ ստեղծելու ցանկություն են արտահայտել մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ, այդ թվում Չինաստանը, Թաիլանդը, Եգիպտոսը, Հնդկաստանը, իսկ Իրանն արդեն ստորագրել է ժամանակավոր համաձայնագիր ԵՏՄ-ի հետ նման գոտի ստեղծելու մասին։

Նիկիշինան հիշեցրել է, որ անցած տարվա մայիսին ԵՏՄ-ն եւ Չինաստանը ստորագրել են համաձայնագիր առեւտրատնտեսական համագործակցության մասին։ «Չինաստանն արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ԵՏՄ անդամ պետությունները ավարտում են անհրաժեշտ ընթացակարգը։ Այս առնչությամբ կարծում ենք, որ ամենամոտ ապագայում համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,- ասել է նա։

Այդ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի իջեցում կամ ծառայությունների, պետգնումների շուկաների բացում, բայց այն թույլ է տալիս էապես նվազեցնել առեւտրում առկա պատնեշները, քանի որ դրանց մեծ մասը, ըստ Նիկիշինայի, արտահայտված է ոչ թե տուրքերում, այլ վկայագրման, տեխնոլոգիական կարգավորման եւ վարչական այլ ընթացակարգերի ոլորտում։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One