Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
MMA-ի մարզիկ Վարդան Ասատրյանը կարող է տուգանվել դատավորներին վիրավորելու համար
07.04.19 21:00
MMA-ի մարզիկ Վարդան Ասատրյանը կարող է տուգանվել դատավորներին վիրավորելու համար

Խառը մարտարվեստների ռուսաստանաբնակ հայ մարզիկ Վարդան Ասատրյանը կարող է տունգանվել Fight Nights Global-ի մրցաշարում դատավորներին վիրավորելու համար:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Fight Nights Global միջազգային կազմակերպության ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզիկ Ալի Բագաուտինովը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Ասատրյանին: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ասատրյանը վիրավորել է մրցամարտի դատավորներին, այդ թվում և անպարկեշտ կերպով:

«Դա անթույլատրելի է, և մենք արձագանքել ենք: Վարդանը դեռևս ժամանակ ունի մարդկանց դիմելու համար», -ասել է կազմակերպության ղեկավարը:

MMA-ի 2017 թ. չեմպիոն 26-ամյա Ասատրյանը, հանդես գալով խառը մարտարվեստների մարտերում, 15 հաղթանակ է տարել, որոնցից 10-ը՝ ժամանակից շուտ, և 8 պարտություն կրել:

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One