Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Ֆիլիպ Կիրկորովը զվարճացել է Ջոն Տրավոլտայի հետ
23.03.19 01:40
Ֆիլիպ Կիրկորովը զվարճացել է Ջոն Տրավոլտայի հետ

Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը երեկոն անցկացրել է հոլիվուդյան մեգաաստղ Ջոն Տրավոլտայի եւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Նրանք մասնակցել են BraVo միջազգային երաժշտական մրցանակաբաշխության արարողությանը, ապա նաեւ՝ այդ իրադարձությանը նվիրված գալա ընթրիքին։

«Տրամադրության գույնը՝ կապույտ» հիթի կատարողը չէր կարող Instagram-ում չհայտնել Տրավոլտայի հետ շփման մասին։ Լուսանկարներից մեկում նա մի սեղանի շուրջ նստած է անվանի դերասանի եւ Պեսկովի հետ։

«Հաճելի էր մեծն դերասան Ջոն Տրավոլտային հատուկ նվեր հանձնել ի հիշատակ Ռուսաստան այցի, որը վարպետի ձեռքի աշխատանքն է կաշվի վրա»,- գրել է Կիրկորովը։

Տրավոլտան նկատել է. «Երեկվա երեկոն, անկասկած, իմ կյանքի ամենայուրօրինակ երեկոներից էր, իսկ ես վաղուց եմ ապրում»։

Ջոն Տրավոլտան եւ դերասանուհի Հելեն Միրենը Ռուսատանում են BraVo երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ լուսանկար է հրապարակել նաեւ Միրենի հետ՝ նրա հետ անցկակացրած ժամանակն անվանելով «հրաշալի երեկո»։

Ի դեպ, վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆիլիպ Կիրկորովը միանգամից երկու սկանդալի մասնակից է դարձել։ Ֆրանսիացի երաժիշտ Դիդյե Մարունին հայտարարել է, որ ռուս կատարողն իրեն պետք է 200 մլն ռուբլի վճարի երգի պլագիատի համար։

Կիրկորովը ստիպված է եղել նաեւ մեկնաբանել տղամարդու հայտարարությունը, ով փորձել է երկու տարի առաջ ահաբեկչություն կազմակերպել նրա համերգի ընթացքում։ Նա հայտարարել էր, թե Կիրկորովի սպանությունը պատվիրել է Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովային խանդելու պատճառով։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One