Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
20.03.19 17:10
ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Կարճ ծրագրին մասնակցեցին 40 մարզուհիներ, 24 լավագույնները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր եւ մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը:


 

Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը:

Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One