Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի դեմ խաղը
20.03.19 11:03
Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի դեմ խաղը

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը սկսել է պատրաստվել Հայաստանի ազգային թիմ դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը:

Բոսնիացիներին այդ խաղում կարող է չօգնել Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ մարզումը, հայտնում է Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One