Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Ամերիաբանկը 10 տարում 4.5 միլիարդ դոլարի վարկավորել է Հայաստանի տնտեսությունը
19.03.19 14:54
Ամերիաբանկը 10 տարում 4.5 միլիարդ դոլարի վարկավորել է Հայաստանի տնտեսությունը

Հայաստանի բանկային համակարգում աճել են վարկերի ու ավանդների ծավալները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեցին Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

 

2018 թվականին վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 392 միլիարդ դրամով կամ 13.7%-ով: Ընդ որում, հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 263.3 միլիարդ դրամ (22% աճ), գյուղատնտեսության վարկավորումը՝ 169.4 մլրդ դրամ (5.7% աճ), արդյունաբերությանը՝ 540.3 միլիար դրամ (9.4% աճ), տրանսպորտ և կապինը՝ 114 միլիարդ դրամ (46.2% աճ), առևտրինը՝ 565.1 միլիարդ դրամ (13% աճ), ծառայություններինը՝ 225.1 միլիարդ դրամ (31.2% աճ), սպառողական վարկերի ծավալը կազմել է 789.1 միլիարդ դրամ (36% աճ): 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 միլիարդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերը՝ 155 միլիարդ դրամով կամ 8.1%-ով: Շինարարության վարկավորման ծավալները նվազել են 1.5%-ով:

 

Անցած տարի ընդհանուր ավանդները աճել են 273 միլիարդ դրամով և կազմել 2 տրիլիոն 863 միլիարդ դրամ, աճը կազմել է 10.5%-ով:  Ընդ որում, իրավաբանական անձանց ավանդներն աճել են 133 միլիարդ դրամով կամ 13%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդները աճել են 50 միլիարդ դրամով կամ 3%-ով:

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը նշեց, որ այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը մեծ ներուժ ունի և պատրաստ է ֆինանսավորել բիզնեսը, այդ թվում՝ որոնք ուղղված կլինեն արտահանմանը: Հանեսյանը ասաց նաև, որ այս տարի թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան անցած տարի:

Ասուլիսում Հանեսյանին, որը նաև Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրենն է, հարց ուղղեցին Ամերիաբանկի ցուցանիշներին մասին: Հանեսյանը նշեց, որ 2008 թվականից սկսած բանկը 4.5 միլիարդ դոլարին համարժեք դրամի վարկավորել է տնտեսությունը, ընդ որում, դրանից 1.2 միլիարդ դոլարը ուղղված է եղել արտահանման ֆինանսավորմանը:

Ամերիաբանկում 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելի քան 50%-ով աճել են հիպոթեքային վարկավորման ծավալները, կրկնակի աճել են սպառողական վարկերի ծավալները, 14%-ով՝ բիզնեսին տրված վարկերը, իսկ հաճախորդների թիվն ավելացել է երկու անգամ: 2018 թվականին Ամերիաբանկը առցանց վարկերի տրամադրման երկու գործիք է ներկայացրել, որոնցից մեկն ուղղված է փոքր բիզնեսին մինչև 10 միլիոն դրամ առանց գրավի առցանց վարկի տրամադրումը: Հանեսյանը նշեց, որ 2019 թվականին Ամերիաբանկը ևս երկու օնլայն գործիք կներկայացնի բիզնեսի և ֆիզիկական անձանց համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One