Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Այսօր ունենք նոր, կարևոր ռազմական արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն. Ն. Փաշինյան
19.03.19 13:18
Այսօր ունենք նոր, կարևոր ռազմական արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն. Ն. Փաշինյան

Մենք այսօր ունենք նոր, կարևոր ռազմական արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք նաև նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են: Մենք հիմա նաև կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ ենք իրականացնում ռազմարդյունաբերության ոլորտում, համոզված եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ»,- նշեց վարչապետը:

Ռազմաարդյունաբերության զարգացմանը զուգահեռ, կառավարությունը միևնույն ժամանակ քայլեր է ձեռնարկում սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ. «Այդ քայլերը մեկնարկել են դեռ 2018 թ. մայիսից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք չպետք է կենտրոնանանք տանկ ունենալ, չունենալու վրա, այլ պետք է կենտրոնանաք այն խնդրի վրա, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է լուծենք տանկ ունենալու միջոցով: Մենք պետք է հասկանանք՝ որն է նոր տեխնոլոգիան, որը պետք է թույլ տա այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One