Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.85 AMD
EUR =543.25 AMD
Բանկերը 9,5 մլրդ դրամի տույժ-տուգանք են ներել, հաճախորդների ցանկության դեպքում նաև երկարացվում են վարկի ժամկետները. ՀԲՄ նախագահ և գործադիր տնօրեն
19.03.19 16:24
Բանկերը 9,5 մլրդ դրամի տույժ-տուգանք են ներել, հաճախորդների ցանկության դեպքում նաև երկարացվում են վարկի ժամկետները. ՀԲՄ նախագահ և գործադիր տնօրեն

Բանկերը 9,5 մլրդ դրամի չափով տույժ-տուգանք են ներել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ 
Նա հիշեցրեց, որ 2018 թ․-ին կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ներդրումների դիմաց պետության կողմից գանձվող հարկը հին խնդրահարույց վարկերի համար հանվել է, ինչն էլ, ըստ նրա, խրախուսեց բանկերին ներել տույժ -տուգանքները։

«Մենք հայտարարություն տարածեցինք, որ 19 հազար ֆիզիկական անձանց տույժ տուգանքների ներում է եղել։ Ընդհանուր առմամբ 9,5 մլրդ դրամի չափով ներում է եղել, այսինքն՝ սա այն խնդրահարույց ու դժվարացած վարկերն էին, որոնք նախկինում՝ դեռևս 17 թ․-ից կամ նախորդ տարիներից մնացել ու կուտակվել էին։ Օրենսդրության փոփոխությունը հնարավորություն տվեց բանկերին դրանք ներել, կամ մի մասի հետ վերակնքվեց պայմանագիր, ու նոր ժամանակացույց տրամադրվեց վարկի մարման, իսկ մարդիկ սկսեցին իրենց վարկերը սպասարկել»,-ասաց նա։

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանն էլ գտնում է, որ այս հարցում մի քանի գործոն կա, որոնցից նա առանձնացրեց հաճախորդի՝ վարկի սպասարկման պատրաստակամությունը։ «Եթե քաղաքացին պատրաստ է, ցանկանում է սպասարկել, բայց բավարար միջոց չունի, հավատացնում եմ՝ բանկերը գնում են համագործակցության ու տալիս են այդ ժամկետները, այսինքն՝ ռեստուկտուրիզացի են անում վարկը, այն սարքում են ավելի երկար, որ ամսական մարումները բավարար լինեն, որ այդ մարդը կարողանա վճարել»,- շարունակեց Հանեսյանը։

Սեյրան Սարգսյանը շեշտեց, որ տույժ-տուգանքների ներումը մեկանգամյա գործարք էր։ «Այո, բանկերը հաճախորդների հետ անհատական մոտեցում ունեն, սակայն սա չի նշանակում, որ սա պարբերական է լինելու, իսկ բանկերն էլ պարտավորված են ներել։ Օրենսդրության փոփոխությունն էլ մինչև մայիս 31-ն է խնդրահարույց եղած գործերի մասին, այսինքն՝ դրանից հետո խնդրահարույց դարձածներին չի վերաբերում»,- ընդգծեց Սարգսյանը։

Հանեսյանն էլ հավելեց, որ որևէ բանկ պարտավորված չէ տույժ ու տուգանք ներել, պարզապես հաճախ գնում են այդ քայլին, քանի որ որոշ հաճախորդներ իրենց կամքից անկախ են հայտնվել վատ վիճակում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One