Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 22 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.31 AMD
EUR =542.36 AMD
Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու. վարչապետ
19.03.19 13:10
Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու. վարչապետ

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք նոր խողովակներ չե՞ն կառուցվելու, չէ՞ որ Հայաստան մտնում են գազատարներ, բայց դուրս չեն գալիս, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Խողովակներն այդպիսի առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս, դրանք ուղղություն չունեն: Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է օգտագործել գործող գազատարները:

Նա նշեց, որ ուրախ է արձանագրել, որ իրանական գազի՝ Հայաստանով տարանցման հարցի վերաբերյալ կա հետաքրքրություն, և այդ հետաքրքրությունը միանման, միատեսակ չէ:

Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետև կարևոր է նաև նրանց դիրքորոշումը: Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»: 

Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնի համագործակցությունը Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ: «Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումներն էական են ինտեգրացիան ապահովելու առումով: Կա հետաքրքրություն, որը միանման ու միատեսակ չէ: Մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում, աշխատում ենք, որ մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

   
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One