Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանն 90 րոպե է անցկացրել Հայաստանի հավաքականին միանալուց առաջ
19.03.19 14:46
Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանն 90 րոպե է անցկացրել Հայաստանի հավաքականին միանալուց առաջ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է «Գրոյտեր Ֆյուրտին»:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: 26-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 37 միավորով 8-րդ տեղում է:


 


Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին: Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաքը կսկսի մարտի 19-ին:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը մասնակցել է 25 խաղի եւ դարձել 10 գոլի հեղինակ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One