Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Թվային տնտեսության փոփոխությամբ կբարելավվի գործունեության արդյունավետությունը մի շարք ոլորտներում Տիգրան Սարգսյան
18.03.19 20:21
Թվային տնտեսության փոփոխությամբ կբարելավվի գործունեության արդյունավետությունը մի շարք ոլորտներում Տիգրան Սարգսյան

Թվային տեխնոլոգիաներն ուղղված են մարդկանց կենսագործունեության արդյունավետության բարձրացմանը: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Мир 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով թվայնացման տեխնոլոգիաներին նվիրված ԱՊՀ անդամ երկրների միջազային տնտեսական համաժողովին:

«Ակնհայտ է, որ այսօր դա գլոբալ և հիմնարար միտում է և ուղղված է մարդկանց կենսագործունեության բոլոր ոլորտների, այդ թվում և տնտեսական հարցրերի արդիականացմանը: Ակնհայտ է նաև, որ այդ միտումն իր հետ նոր կազմակերպություններ է ի հայտ բերում, ինչն ուղղված է մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը: Դա նշանակում է, որ կա մեծ ներուժ տնտեսական աճի համար:

Համաժողովն էլ նվիրված է արդիական հարցերի քննարկմանը, որոնք կարող ենք համատեղ իրագործվել ԱՊՀ շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նա նշել է, թվային տնտեսության փոփոխությամբ կբարելավվի գործունեության արդյունավետությունը որոշակի ոլորտներում: Սարգսյանի խոսքով՝ թվային հարթակները ժամանակակից սարքավորումների օգտագործմամբ հնարավորություն են տալիս աշխատել առանց միջնորդների, ինչը թույլ է տալիս նվազեցնել ապրանքի գինը:

Երկրորդ հերթին, ըստ Սարգսյանի, դա թույլ կտա սպառողներին ընտրության առավել մեծ հնարավորություն ունենալ՝ իրենց պահանջներին համապատասխան, այսինքն՝ կկարողանան ընտրություն կատարել ըստ ապրանքի գնի կամ ըստ որակի: Երրորդ ուղղությունը Սարգսյանն անվանել է ապրանքների առաքումը, որը նույնպես հնարավոր է դառնում թվային տեխնոլոգիաների շնորհիվ:

Ինչպես նա ընդգծել է, երրորդ երկրներից Եվրասիական միության երկրներ մատակարարվող ապրանքների շրջանառությանը հետևելու համակարգը նույնպես գործում է թվային տեխնոլոգիաների միջոցով:

Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ թվային բնագավառում անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, որոնց պակասը զգացվում է: Նրա խոսքով՝ այդ մասնագետների շարքում են ծրագրավորողները, դիզայնի մասնագետները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One