Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.41 AMD
EUR =535.10 AMD
Վալերիյ Օսիպյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարը
18.03.19 19:36
Վալերիյ Օսիպյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարը

Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: Համագործակցության շրջանակներում ոստիկանների համար ԱՄՆ համապատասխան փորձագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են տարբեր թեմաներով սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ:

Ոստիկանության պետը հույս է հայտնել, որ սերտ համագործակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև կզարգանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
Լին Թրեյսին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության աշխատանքը:

Դեսպանը նշել է, որ ուրախ էր հանդիպել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և քննության առնել, թե ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է աջակցել Հայաստանի ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերին՝ նպաստելով երկրի ժողովրդին ծառայելու մշակույթի խորացմանը:

Խոսվել է Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման, ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման, ինչպես և համագործակցության խորացման հարցերի մասին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One