Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Մարզպետների վրա «պլան» է դրված. «Փաստ»
15.03.19 09:32
Մարզպետների վրա «պլան» է դրված. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում:

Թերթի տեղեկություններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ, մինչեւ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որ կա՛մ հրաժարական ներկայացնեն, կա՛մ «հավատարմության երդում» տան:

Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկությունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում եւ հանձնարարվել է գործընթացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաեւ, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադատում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երեւալ:

Մի քանի մարզպետներ տարբեր առիթներով դժգոհել եւ կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավարներ տապալել են ներդրումային ծրագրեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն:

Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույցներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռեւս հավանություն չի տվել:

Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկավարները հերթական «դամոկլյան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչապետի վարկանիշը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One