Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
Զինծառայողների բնակարանամուտ մարզկենտրոնում
14.03.19 17:54
Զինծառայողների բնակարանամուտ մարզկենտրոնում

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց Կապանում զինծառայողների ընտանիքների համար շահագործման հանձնված բազմաբնակարան բնակելի շենքի բացման արարողությանը:

Բաղաբերդ 26 շենքի 2-րդ մասնաշենքում 20 սպա ծառայողական բնակարան ստացավ. հիշեցնենք, որ 1-ին մասնաշենքում բնակարանամուտը տեղի էր ունեցել տարիներ առաջ, իսկ այժմ ընթանում են 3-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:

Հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ 1-ին եւ 4-րդ բանակային զորամիավորումների հրամանատարները:

Շնորհավորելով զինծառայողներին՝ մարզի ղեկավարը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը եւ ՀՀ ՊՆ-ին: «Հատկապես շնորհավորորւմ եմ կանանց. գիտեմ, թե կնոջ համար ինչ է երկար դեգերումներից հետո ապահով տանիք ունենալը», - նշեց Հունան Պողոսյանը: 
Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաեւ շինարարներին եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ներդրում են ունեցել այս գործում:

Շենքի ապագա փոքրիկ բնակիչները կտրեցին կարմիր ժապավենը, որից հետո տնօրհնեքի արարողություն կատարեց տեր Վահան քահանա Հեբոյանը:

Սյունիքի մարզպետը, հանդիսությանը ներկա մյուս պաշտանյաներն ու բարձրաստիճան զինվորականները շրջեցին նոր շենքում՝ շնորհավորելով նրա բնակիչներին եւ ծանոթանալով բնակարանների պայմաններին:

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One