Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
10 աստղային զույգ, որոնց միջև տարիքային մեծ տարբերություն կա
15.03.19 02:00
10 աստղային զույգ, որոնց միջև տարիքային մեծ տարբերություն կա

Կարծես թե, օրնաչափություն է դարձել, որ աստղերը հանդիպում և ամուսնանում են աստղերի հետ: Ինչ-որ առումով սա տրամաբանական է, քանի որ վերջիններս օգտվում են միմյանց հայտնիությունից և խթանում միմյանց կարիերայի աճին:

Շատ դեպքերում զույգերի միջը բավականին մեծ տարիքային տարբերություն է լինում: msn.com-ըն առանձնացրել էտարիքային մեծ տարբերությամբ աստղային զույգերին.

Մել Գիբսոն և Ռոսալինդ Ռոսս՝ 35 տարի

2014 թվականին Գիբսոնը հանդիպեց 28-ամյա գրողի հետ, 2017 թվականին Ռոսալինդը Գիբսոնին որդի պարգևեց:


Մայքլ Դուգլա և Քեթրին Զետա-Ջոնս՝ 25 տարի

Զետա-Ջոնսն ու Դուգլասը նույն օրն են ծնվել: Նրանք  ծանոթացել են 1998-ին՝ Դովիլի Կինոփառատոնի ժամանկակ, որից  2 տարի անց պսակադրվել են: Այժմ զույգը 2 երեխա ունի:


Լեոնարդո ԴիԿապրիո և Կամիլա Մորրոն՝ 23 տարի

44 տարեկան ԴիԿապրիոն 2017 թվականից հանդիպում է 21-ամյա Կամիլայի հետ Ֆլորիդայում կայացած երեկույթներից մեկի ընթացքում ծանոթանալուց հետո:


Բրյուս Ուիլլիս և Էմմա Հեմինգ՝ 23 տարի

63-ամյա Ուիլլիսն ամուսնացել է 40-ամյա Էմմայի հետ 2009 թվականին: Զույգն արդեն 2 դուստր ունի: Ամուսնությունից հետո տված հարցազրույցներից մեկում Բրյուսը նշել է, որ առաջին հանդիպումից հետո խենթի պես սիրահարվել է կնոջը:


Սիլվեստր Ստալոնե և Ջենիֆեր Ֆլեվին՝ 22 տարի

Ստալոնեն և Ջենիֆերը ամուսնացած են 1997 թվականից, սակայն հանդիպում են դեռևս 1988 թվականից:Նրանց հարաբերությունները քանդվել են 1994 թվականին, երբ Սիլվեստրն սկսել է հանդիպել Ջենիս Դիքսոնի հետ, սակայն 1997 թվականին զույգը վերամիավորվել է Ջենիֆերի հետ և ամուսնացել: Զույգը 3 դուստր ունի:


Ջորջ և Ամալ Քլունիներ՝ 17 տարի

57-ամյա Ջորջ Քլունին հանդիպել է Ամալին 2013 թվականին՝ ընդհանուր ընկերոջ կազմակեպած ընթրիքի ընթացքում: Զույգը պսակադրվել է Իտալիայում՝ 2014 թվականին: Այժմ Քլունիները 2 դուստր ունեն:


Սքոթ Դիսքի և Սոֆիա Ռիչի՝ 15 տարի

35-ամյա Սքոթը՝ Քորթնի Քարդաշյանի 3 երեխաների հայրը, այժմ հանդիպում է 20-ամյա Սոֆյայի հետ, որը հայտնի երգի Լիոնել Ռիչիի դուստրն է: Ինքը՝ Լիոնելը, կտրականապես դեմ է զույգի հարաբերություններին:


Մեգան Ֆոքս և Բրայան Օսթին Գրին՝ 13 տարի

Մեգանն ու Բրայան ծանոթացել են, երբ Մեգանը դեռ 18 տարեկան են: Զուգը նշանադրվել է 2006 թվականին իսկ ամուսնությունը տեղի է ունեցել 2010 թվականին: Այժմ Մեգանն ու Բրայանը 3 որդի ունեն:


Մեթյու ՄքՔոնոգի և Կամիլա Ալվես՝ 13 տարի

Մեթյուն և Կամիլան հանդիպել են 2006 թվականին: 2011 թվականին պսակադրվելուց հետո զույգը հասցրել է երեք երեխա ունենալ՝ 2 տղա և 1 աղջիկ:


Ջեյ-Զի և Բեյոնսե՝ 12 տարի

Զույգն ամուսնացել է 2008 թվականին, սակայն հանդիպում են դեռ 2001 թվականից: Նրանք 3 երեխա ունեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One