Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Նեյմարը կարող է որակազրկվել երեք խաղով
15.03.19 01:39
Նեյմարը կարող է որակազրկվել երեք խաղով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում իր պահվածքի համար (1:3):

Ինչպես հայտնում է The Times-ը, այս պահին ՈւԵՖԱ-ն դիտարկում է բրազիլացուն երեք խաղով որակազրկելու տարբերակը: Նեյմարի նկատմամբ ավելի վաղ կարգապահական գործ էր բացվել:

Հիշեցնենք` փարիզյան թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց:

Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան 11-մետրանոց նշանակեց ՊՍԺ-ի դարպասին` VAR-ի օգնությամբ:

Նեյմարը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ խաղից հետո Instagram-ում գրառում է կատարել` քննադատելով մրցավարներին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One