Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը
14.03.19 18:24
ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը

Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին:

Երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտվեցին:

Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 4 միավորով եւ Հունգարիայի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը:

Նախորդ 8 տուրերում հայ շախմատիստուհիները հաղթել էին Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային եւ ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One