Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Քեյթ Միդլթոնն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ հայտնի ապրանքանիշի բլուզը կրելով թարս կողմով
15.03.19 00:53
Քեյթ Միդլթոնն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ հայտնի ապրանքանիշի բլուզը կրելով թարս կողմով

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հանրության շրջանում հայտնվել է հայտնի ապրանքանիշի բլուզով, որը կրել է հակառակ կողմից։ Այդ փաստի վրա ուշադրություն է հրավիրել «Դեյլի Մեյլ»-ը։

Խոսքն իտալական Gucci նորաձեւության տան մետաքսյա բլուզի մասին է, որով դքսուհին մեկնել է Լոնդոնում գտնվող Henry Fawcett Children's Centre մանկական կենտրոն։ Հագուստի արժեքը կազմում է 790 ֆունտ ստերլինգ։

Հրատարակությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մոդելների դեպքում, ովքեր ապրանքանիշի կայքում ցուցադրում են բլուզը, կոճակները տեղավորված են հետեւի հատվածում, սակայն Քեյթ Միդլթոնն այն կրել է հակառակ կողմում։ Այն մասին, որ Քեյթը ճիշտ չի կրել շապիկը, վկայում է նաեւ թեւքածալերի սխալ դիրքը։

Ի դեպ, դքսուհին բլուզը համադրել է բրիտանական Jigsaw ապրանքանիշի լայն տաբատի եւ բարձրակրունկների հետ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One