Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն
14.03.19 10:10
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն

Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:

Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գեւորգ Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One