Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
Իոսիֆ Կոբզոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
13.03.19 22:30
Իոսիֆ Կոբզոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Խորհրդային և ռուսաստանյան էստրադայի երգչուհի Վիկա Ցիգանովան մեղադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին սեռական ոտնձգություններ կատարելու համար: Նա հայտարարել է, որ տարիներ առաջ հյուրախաղերի ժամանակ Կոբզոնը ուշ երեկոյան ժամի հյուրանոցի իր սենյակ է կանչել երգչուհուն, իսկ երբ վերջինս մերժել է, արտիստը նեղացել է նրանից: Ինչպես գրում է StarHit-ը, Ցիգանովան պատմել է, որ հենց նրա մերժումն է եղել Կոբզոնի հետ երկար տարիներ շարունակ ձգվող կոնֆլիկտի պատճառը: «Հրաժարվեցի նրան գիշերը օրորոցային երգելուց: Հյուրախաղերի ժամանակ երեկոյան հրավիրում էր իր սենյակ: Նույնիսկ պատին էր թխկթխկացնում: Իսկ ես չգնացի: Նեղացավ մարդը», - հիշում է Ցիգանովան: Ավելի վաղ երգչուհու ամուսինը հայտնել էր, որ շուրջ 30 տարի բեմում գտնվող Ցիգանովան այդպես էլ նոր հիթեր չունեցավ, քանի որ նրան «թույլ չեն տալիս նորմալ աշխատել Ռուսաստանում»: Նշենք, որ Իոսիֆ Կոբզոնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One