Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Յուլիա Նաչալովան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. հայտնի են դարձել ռուս երգչուհու առողջական վիճակի որոշ մանրամասներ
13.03.19 23:12
Յուլիա Նաչալովան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. հայտնի են դարձել ռուս երգչուհու առողջական վիճակի որոշ մանրամասներ
Ռուս երգչուհի Յուլիա Նաչալովան գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում՝ կոմային վիճակում, այս մասին հաղորդում է «Дни.ру» կայքը՝ հղում անելով երգչուհու մամուլի խոսնակ Աննա Իսաևային: Նշվում է, որ բժիշկները 38-ամյա Նաչալովայի վիճակը գնահատում են կայուն ծանր: Իսաևան հայտնել է, որ մոտակա ժամանակում բժիշկները կկայացնեն հստակ ախտորոշումն ու կտեղեկացնեն այդ մասին, նա խնդրել է լրագրողներին չանհանգստացնել Նաչալովայի հարազատներին ու չխանգարել բժիշկներին աշխատել: Հայտնի է, որ երգչուհու 12-ամյա դուստրը տեղյակ չէ մոր ծանր վիճակի մասին: «Նա ուշքի չի գալիս, գտնվում է քնի վիճակում, որից նրան բժիշկները դեռ դուրս չեն բերում: Յուլիայի մոտ մտել են ծնողները, ուրիշ ոչ ոքի ներս չեն թողնում: Այժմ որևէ բժշկական միջամտություն չի լինելու, պահպանում են օրգանիզմի կենսունակությունը: Բժիշկների միակ լուրջ մտահոգությունը թոքերի այտուցման վտանգն է», - ասել է Իսաևան: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One