Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի․ Իսագուլյան․ yerevan.today
12.03.19 18:00
Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի․ Իսագուլյան․ yerevan.today

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Ըստ Ձեզ, կարո՞ղ է դա տեղի ունենալ:

- Դա երբեք բացառված չէ, քանի որ ցանկացած պարագայում Արցախի ժողովրդի կամարտահայտությունը պետք է պարտադիր լինի: Չմոռանանք, որ 1994 թվականի զինադադարին եղել է Արցախի ստորագրությունը, որից հետո, ցավոք, սկսեցինք նահանջել որոշակի դիրքերից: Առաջին նահանջը 1995 թվականին էր, երբ ՀՀ ԱԺ ընտրություններին Արցախն այլեւս չմասնակցեց, մինչդեռ դրանից առաջ` 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններին Արցախը մասնակցեց, որով, ըստ էության, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին` Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը կյանքի կոչվեց: Այն ժամանակ ես ղեկավարում էի ՀՅԴ խմբակցությունը: Մի քանի փակ նիստերի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ համոզել, որ Արցախը գնա ինքնուրույն ընտրությունների` այլեւս չմասնակցելով հայաստանյան ընտրություններին, որն ավելի հեշտացնելու էր խնդրի հետագա կարգավորումները: Մենք դեմ էինք, բայց այլ ելք չկար, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ մեծամասնություն` այդ որոշումը անցկացնելու համար: Չմոռանանք, որ 1993 թվականին Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Այսինքն` աշխարհը շատ լավ զգում է ղեկավարի ոչ թե հայտարարությունները, այլ` նրա իրական ցանկությունը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ցույց էր տալիս, որ Արցախի հիմնախնդիրը չկա իր օրակարգում: Իսկ 1998 թվականից հետո արդեն աշխարհը զգում էր, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը ներքին զգացումով Արցախը տվող չեն:

Հիմա գանք 2018 թվական. մայիսին Փաշինյանը շատ լավ հայտարարություններ է անում՝ ասելով, ես չեմ ներկայացնում Արցախը, չունեմ Արցախի ժողովրդի մանդատը: Սակայն աշխարհը գիտի, որ նա Արցախին վերաբերում է որպես ոչ իրավահավասար սուբյեկտ, եւ այդ դեպքում կարելի է ցանկացած բան անել: Որպես փաստ, համանախագահողների վերջին հայտարարությունը:

- Գանք այդ հայտարարությանը: ՄԽ-ն այդպիսով փաստեց, որ շրջաններ հանձնելու թեման կա օրակարգում: Եվ ահա կա նաեւ կարծիք, որ նման լուծումը «դեմ են տալու» Արցախին, եւ վերջինս այլընտրանք չի ունենալու` կա´մ պատերազմ, կա´մ ստորագրել այդ որոշման տակ: Դուք ունե՞ք նման մտավախություն:

- Մեկ շաբաթ Արցախում էի: Նրանք շատ լավ հասկանում են հայաստանյան իրականությունը: Եթե փորձեն դրսից ինչ-որ բան պարտադրել, ապա վստահ եմ, որ Արցախն իր սահմանները կընդլայնի մինչեւ Քուռ-Արաքսի հովիտ: Այնպես որ, թող չմտածեն, թե մի թիզ հող անգամ կտրվի, կզիջվի: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմական իրավիճակներում հայերը մոբիլիզացվում են, եւ այն իշխանությունները, ովքեր կհասցնեն դրան, թող մտածեն դրա հետեւանքների մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One