Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Խարդախության մեղադրանքներից հետո Սամբուրսկայայի PR մենեջերը փորձել է ինքնասպանություն գործել
13.03.19 00:36
Խարդախության մեղադրանքներից հետո Սամբուրսկայայի PR մենեջերը փորձել է ինքնասպանություն գործել

Վիկտոր Դրոբիշի պրոդյուսերական կենտրոնի նախկին PR տնօրեն Անաստասիա Ուխարովան, ով աշխատել է Նաստասյա Սամբուրսկայայի հետ, ինքնասպանության անհաջող փորձից հետո հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Նա աշխատել է բազմաթիվ աստղերի հետ, սակայն նախորդ տարվա աշնանը Ուխարովային հեռացրել են աշխատանքից։

Պրոդյուսերի հետ կապերի շնորհիվ նա կարողացել է ծրագիր կազմակերպել ռուս աստղերի մասնակցությամբ։ Անաստասիան գումար է հավաքերել (մոտ 5 մլն ռուբլի), ապա անհետացել։

«Նրա գործունեությունն այդքանով ավարտվել է. ոչ հետագա առաջխաղացում եւ ոչ էլ գումարի վերադարձ չի եղել։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանել, դադարել է կապի դուրս գալ»,- նրա ծանոթը պատմել է «Սթարհիթ»-ին։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Ուխարովան Մոսկվայի ծայրամասում գտնվող բնակարանում թաքնվել է պարտատերերից։ Նախորդ շաբաթ նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում. Ուխարովան ինքնասպանության փորձ է կատարել։

Անաստասիան 2011թ.-ին արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել խարդախության համար։ Նա 10 մլն-ի չափով պարտքով գումար էր վերցրել բիզնեսմենից եւ թաքնվել։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One