Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» ու վերադարձավ 3-րդ հորիզոնական
10.03.19 19:54
«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» ու վերադարձավ 3-րդ հորիզոնական

Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Փյունիկին»: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 2:0 հաշվով հաղթանակով: 

Հանդիպումը կայացել է Գյումրու «Քաղաքային» ստադիոնում: «Փյունիկի» կազմում հանդիպման հաշիվը բացել է հարձակվող Էրիկ Վարդանյանը` 78-րդ րոպեին գրավելով Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը:

Եվս մեկ գոլ Երմակովը սեփական դարպասն ընդունել է մոտ 10 րոպեից. փայլուն հակագրոհի արդյունքում Սերգեյ Շևչուկը կրկնապատկել է իր թիմի առավելությունը ու նպաստել «Փյունիկի» կարևոր հաղթանակին:

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 33-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Իսկ «Շիրակը» 26 միավորով շարունակում է զբաղեցնել  6-րդ տեղը:

22-րդ տուրի շրջանակում երեկ «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին», իսկ «Արցախը» դարձյալ 0:0 հաշվով է ավարտել հանդիպումն «Արարատի» հետ:

Տուրի վերջին խաղում «Բանանցը» վաղը` մարտի 11-ին, սեփական հարկի տակ կընդունի Վանաձորի «Լոռիին»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One