Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
«Իսլոչի» մարզիչ. Հույս ունենք, որ Աղեկյանը գոլեր կխփի եւ կհրավիրվի Հայաստանի հավաքական
10.03.19 16:16
«Իսլոչի» մարզիչ. Հույս ունենք, որ Աղեկյանը գոլեր կխփի եւ կհրավիրվի Հայաստանի հավաքական

«Իսլոչի» գլխավոր մարզիչ Վասիլի Ժուկովսկին Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո անդրադարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանին: Այդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Աղեկյանն «Իսլոչի» կազմում փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին պաշտոնական խաղը նոր թիմում:

«Լավ ու պատասխանատու տղա է: Վերցրել ենք ապագայի համար: Շատ է աշխատում: Երբեմն ասում եմ, որ հարձակվողը պետք է լինի ավելի խորամանկ: Նա կարող է շատ վազել, կանգ չառնել ու ձգտել: Նրա համար բարդ է ընկալել շատ ինֆորմացիա: Աղեկյանն աշխատում է, կա առաջընթաց: Հույս ունենք, որ գոլեր կխփի եւ կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Իսլոչի» կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս Գրիգոր Աղեկյանը 3 տարվա պայմանագիր էր կնքել բելառուսական ակումբի հետ: Նա «Արցախում» խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One