Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
«Ռեալը» 350 միլիոն եվրո կառաջարկի Նեյմարի համար
09.03.19 23:24
«Ռեալը» 350 միլիոն եվրո կառաջարկի Նեյմարի համար
Մադրիդի «Ռեալը» ամռանը 350 միլիոն եվրո կառաջարկի ֆրանսիական ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի համար, հաղորդում է Sport.es-ը։ Արքայական ակումբը պատրաստ է Նեյմարին վճարել տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նեյմարը մեկնաբանել էր «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որին ասոցացնում են «Ռեալի» հետ, ուրախ կլինի խաղալ այդ ակումբում: Ես երջանիկ եմ Փարիզում, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է ինձ սպասվում ապագայում: «Ռեալը» հրաշալի ակումբ է, լավագույններից մեկն աշխարհում»,- ասել էր 27-ամյա ֆուտբոլիստը։ Նեյմարը 2013-2017 թվականներին խաղացել է «Բարսելոնայում» եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One