Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Իտալացի գիտնականները աշխարհին են ներկայացրել դա Վինչիի միակ պահպանված քանդակը
09.03.19 23:36
Իտալացի գիտնականները աշխարհին են ներկայացրել դա Վինչիի միակ պահպանված քանդակը

Ֆլորենցիայի ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են քանդակ, որն անվանել են Վերածննդի դարաշրջանի մեծ վարպետ Լեոնարդո դա Վինչիից պահպանված միակ քանդակը, տեղեկացնում է The Guardian-ը։

Փորձագետները քանիցս ասել են, որ դա Վինչին նաեւ քանդակագործ էր, բայց նրա հուշարձաններից ոչ մեկը չի պահպանվել։

Ինչպես ասում են քանդակագործ Անդրեա Վերոկիոյի, որը դա Վինչիի ուսուցիչն է եղել, ցուցահանդեսի կազմակերպիչները, «Ծիծաղող մանկիկով կույսը» քանդակը երջանիկ բացառություն է։

Փորձագետները նշում են, որ քանդակը ստեղծվել է 1472 թվականին, երբ վարպետը 19-20 տարեկան էր եւ Վերոկիոյի աշակերտը։

Ինչպես նշում է պարբերականը,  այս գտածոյով հետաքրքրված է Մեծ Բրիտանիան, քանի որ քանդակը գտնվում է Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում 1858-ից, բայց համարվել է մեկ այլ քանդակագործի՝ Անտոնիո Ռոսելինոյի գործը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One