Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 22 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.31 AMD
EUR =542.36 AMD
Պետեր Չեխը գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանին
09.03.19 16:02
Պետեր Չեխը գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխը գովաբանել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեն»-ից կրած պարտությունից հետո Չեխը, խոսելով Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է. «Պետք է արժանին մատուցել Մխիթարյանին, քանի որ հրաշալի խաղ ցուցադրեց մի դիրքում, որտեղ գուցե երբեք չէր խաղացել: Նրա` աջ պաշտպանի դիրքում խաղալն օգնեց թիմին»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալ»-ը Ֆրանսիայում մրցեց «Ռեն»-ի հետ և պարտվեց 3:1 հաշվով: Առաջին կեսում «զինագործների» ֆուտբոլիստ Սոկրատիսը կարմիր քարտ ստացավ, որից հետո Մխիթարյանը ստիպված էր փոխել խաղային դիրքը և գործել արդեն պաշտպանի դիրքում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One