Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
ՊՈԱԿ-ների տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ամբողջ աշխատակազմի տեսակետը․ Նազելի Ղարիբյան
07.03.19 18:03
ՊՈԱԿ-ների տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ամբողջ աշխատակազմի տեսակետը․ Նազելի Ղարիբյան
Ես այդ որոշումները քմածին ձևով կամ կամայականորեն ու միայնակ չեմ կայացնում։ ՊՈԱԿ-նորի հետ կապվածը որոշում չէր, այլ կար Կառավարության հանձնարարական, իսկ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականներ ստացել են բոլորը։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություն լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել: «Արտահոսք է եղել, ինչ-որ մեկը դուրս է հանել տեղեկանքը և լրատվամիջոցներին է տվել, դա առաջացրել է արհեստական մեծ աղմուկ։ Ընդ որում՝ դա եղել է տեղեկանք, ոչ թե որոշում։ Դա մեր աշխատանքն է։ Երբ տնօրենները ասում են՝ մենք վիրավորված ենք, չեմ հասկանում՝ ինչու, դա մեր աշխատանքն է եղել։ Մենք նման հանձնարարականներ ստանում ենք ամեն օր։ Այս տեղեկանքը ընդամենը մեր վերլուծությունն է, որից հետո մենք կոնկրետ քայլերի պետք է դիմենք»,-ասաց Նազելի Ղարիբյանը: Նա հավելեց, որ պետք է այդ վերլուծությունների հիման վրա գործողությունների պլան կազմել, հաշվարկ անել, հստակեցնել անելիքները․ սա պետք է անել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ խորհրդակցությամբ։ Նազելի Ղարիբյանը նաև հայտարարեց, որ այս ընթացքում պարզել է, որ տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմի տեսակետը․ «Այս ընթացքում ես պարզեցի 2-3 դեպք, երբ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, բայց նրանց գործընկերներն ինձ ասում են, որ շատ ուրախ են»։ Դիտարկմանը, թե «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի ղեկավարությունը վերջերս հայտարարել էր, թե իրենք ոչ լուծարվելու են և ոչ էլ մասնավորեցնելու խնդրի առաջ են կանգնած, Նազելի Ղարիբյանը շեշտեց. «Ես դա չեմ հաստատում»։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One