Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Տեր -Պետրոսյանի կողմից փորձ՝ Նիկոլ Փաշինյանին թաղելու անցյալի մեջ.Աղվան Վարդանյան
02.03.19 12:17
Տեր -Պետրոսյանի կողմից փորձ՝ Նիկոլ Փաշինյանին թաղելու անցյալի մեջ.Աղվան Վարդանյան

արցազրույց  ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 1-ին/

-Անդրադառնանք առաջին նախագահի հոդվածին,ինչո՞վ էր այն ուշագրավ,ինչո՞ւ որոշեց շեշտել,որ վերջին ամիսներին շատ է խոսվում,որ այսօրվա վարչապետը առաջին նախագահի հոգեզավակն է,իրականությանը չի՞ համապատասխանում:Ի դեպ,մարդիկ կան,որ ասում են ինքն անձամբ է ասել,թե  հոգեզավակն է:Ինչո՞ւ այս պահին առաջ եկավ դրա անհրաժեշտությունը:

Նախ կուզեի իմ վերաբերմունքն արտահայտել հանրապետության երեք նախագահների մասին ,անկախ այդ վերաբերմունքի տարբեր աստիճաններից,իրենց վաստակը կա և ես երեք նախագահներին էլ դիտարկում եմ իբրև պետության գլուխ՝իրենց որոշակի առաքելությամբ:Սրանք ինստիտուտներ են,որոնք հարգանք են ենթադրում՝անկախ տարբեր աստիճանի վերաբերմունքից:Տեր-Պետրոսյանը, իհարկե բարդ կերպար է, և նաև պարբերական իր ելույթները որոշակի օրակարգ են բերում:Կա մրցակցություն ՝քաղաքական օրակարգ թելադրելու և սա այդ դեպքերից մեկն էր:Հոդվածի առաջին մասը,որտեղ ինքը 6 կետով փորձում  ,անջատվում  կամ սահմանազատվում  է այսօրվա վարչապետից,խնդիր չունեմ այստեղ,նույնիսկ պատճառ չունեմ չհավատալու,որ իրողությունները այդպես էլ կան:Բայց  հոդվածի  այդ հատվածից երեք կետ կուզենայի առանձնացնել՝ ուղղակի հիշելու համար:Տեր-Պետրոսյանը շատ է սիրում ամեն ինչ   գրառել և հիշել,այստեղ էլ նման բան կա:Առաջինը,որ Տեր-Պետրոսյանը հստակ ասում է,այն է, որ ՀԱԿ –ը այսպես կոչված հեղափոխության  մասնակից չէ:Սա պետք է արձանագրել,որովհետև անընդհատ պետք է վերադառնալ այս օրերին և հիշել, մանավանդ,որքան տեղյակ եմ հենց ապրիլի կեսերին հայտնի կազմակերպության ներկայացուցիչը զանգահարել է Տեր-Պետրոսյանին և ասել,որ աջակցի  ,տեր կանգնի   շարժմանը,շարժումը վատ վիճակում է ,  Տեր-Պետրոսյանը միջնորդի միջոցով ասել է՝դուք եք սկսել,ինձնից հեռու խաղացեք:Սա մի արձանագրում:

՞ւմ ի նկատի ունեք:

-Հայտնի է:Հետաքրքիր է մի բան է ասում :Ասում է ,որ սահմանադրությունը չփոխվեր,2018-ի նախագահական ընտրություններ լինեին,Նիկոլ Փաշինյանը կընտրվեր նախագահ: Ուրիշների խորհուրդ չտալը խելացի մարդու հատկանիշ է,բայց հետին թվով սիրաշահելը,հաճոյանալը, ոչ այդքան:Կարծում եմ, սա զուտ հաշվարկ է :Եվ երրորդը՝Տեր-Պետրոսյանը ասում է,ի տարբերություն երեք նախագահների,վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան խնդրի կարգավորման դիրքորոշում,տեսակետ  առայժմ չունի:Սա էլ պետք է արձանագրեմ,քանի որ այստեղ կարևոր խնդիր կա:Այն ինչ վերաբերվում է բանակցություններին Արցախի մասնակցությանը,սա դեռևս դիրքորոշում չէ,կարծիք չէ,այստեղ մենք պիտի այս փաստը ևս արձանագրենք :Բայց Տեր-Պետոսյանի բուն հոդվածի մեխը վերջին պարբերությունն  էր,որտեղ նա  ամբողջ հասակով է կանգնում :Սա ինչ էր.մեղադրանք  լրատվամիջոցներին,հարձակում  նախորդ 20 տարիների վրա,բոլոր իրողությունների և հարձակում արդեն   տերպետրոսյանական ոճով ,բառապաշարով ավազակապետություն,թալան,պատերազմ սեփական ժողովրդին,Մարտի 1,մինչև հասնում  է ազգային դավաճանաթյուն:Սա է,որ ասելիք թելադրելու բուն օրակարգն է և կարծես թե փորձ է այսօրվա իշխանություններին:Սա ավելի շուտ նմանեցնում եմ Տեր-Պետրոսյանի կողմից փորձ՝ Նիկոլ Փաշինյանին թաղելու անցյալի մեջ,ոչ թե առաջ նայելու,գործ անելու,այլև տերպետրոսյանական բառապաշարով  զբաղվելու անցյալով:Սա,ես վստահ եմ,հեռանկար չունի,լավ տեղ չի տանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One