Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.85 AMD
EUR =543.25 AMD
Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին
28.02.19 16:20
Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարք մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին և Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան: Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) և Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One