Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. խոշոր չափի գումար շորթողին ոստիկանները «փռեցին ասֆալտին». Shamshyan.com
27.02.19 19:16
Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. խոշոր չափի գումար շորթողին ոստիկանները «փռեցին ասֆալտին». Shamshyan.com

Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արամ Խաչատրյանն է, ով մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։

Վերջինս այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում ու դրա սպառնալիքի տակ տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։


Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով հարուցվել է քրեական գործ։ 

Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One