Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.85 AMD
EUR =543.25 AMD
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
24.02.19 18:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում: Լոնդոնում ընթացող խաղի 6-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթին, իսկ 17-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: Ընթանում է առաջին խաղակեսը: «Արսենալը» խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Շկոդրան Մուստաֆի, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազեթ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One