Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =484.33 AMD
EUR =546.86 AMD
Ուրախ եմ, որ մեզ համար բարդ ստացվեց հայկական թիմի հետ խաղը. Վարազդատ Հարոյանն` «Արարատի» հետ խաղի մասին
23.02.19 16:26
Ուրախ եմ, որ մեզ համար բարդ ստացվեց հայկական թիմի հետ խաղը. Վարազդատ Հարոյանն` «Արարատի» հետ խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է Երևանի «Արարատի» հետ անցկացրած ընկերական խաղի արդյունքը:

«Ուրալը», հիշեցնենք, Կիպրոսում կայացած ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթել է երևանյան թիմին.

«Մենք օգտակար խաղ անցկացրինք: Ուրախ եմ, որ մեզ համար բարդ ստացվեց հայկական թիմի հետ խաղը: Այո, ռուսական Պրեմիեր-լիգայի ու հայկական Պրեմիեր-լիգայի մակարդակները տարբեր են, բայց ակնհայտ է, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրանում է:

Չէի մտածում, որ նրանք կկարողանան այդքան գրագետ խաղալ ու այդպես պրեսինգի դիմել: Այդ փաստն ինձ ուրախանցում է: Մեզ համար, իհարկե, ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթանակի հասնել: Կշարունակենք պատրաստվել «Զենիթի» հետ խաղին»,- Հարոյանի խոսքերն է փոխանցում «Ուրալի» պաշտոնական կայքը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One